Պատվիրեք համեղ եւ առողջ սնունդ ճաշարանից մեր համակարգի միջոցով

Սնունդը ապահովում է «ԹՈՄԱՍ ՔԵՅԹՐԻՆԳ» ՍՊԸ-ն, որն ավելի հայտնի է որպես Ամերիկյան համալսարանի (AUA) ճաշարան: Յուրաքանչյուր պատվիրատու ունենում է իր անձնական էջը, որի միջոցով կարող է պատվիրել իր լանչը, կառավարել բալանսը եւ օգտվել մեր համակարգում առկա այլ հնարավորություններից: Վճարումը կատարվում է ամեն շաբաթվա վերջին աշխատանքային օրը:

Առաքում առանց ուշացման

Օֆիս Լանչը աշխատում է բացառապես ընկերությունների հետ։ Ձեր ընկերության հետ համագործակցելու դեպքում պատվերները առաքվում են անվճար։ Ձեր պատվերի առաքումը իրականացվում է ուղիղ ժամը 13.00-ին կամ այն ֆիքսված ժամին, որը նախօրոք կպայմանավորվեք մեր ընկերության հետ։ Այդ իսկ պատճառով պատվերների ընդունման վերջնաժամն է ամեն աշխատանքային օր ժամը 12.00 կամ Ձեր կողմից նախօրոք պայմանավորված ժամից մեկ ժամ շուտ։

Հաճախորդների սպասարկում

Կայքը ստեղծվել է օֆիսային աշխատողների լանչը կազմակերպելու գործընթացը հարմար և քիչ ժամանակատար դարձնելու համար։ Մենք մեր բոլոր հաճախորդների կարծիքները լսում և արագ արձագանքում ենք նրանց առաջարկներին։ Կատարելով հաճախորդի կողմից առաջադրված բոլոր պահանջները՝ մենք մատուցում ենք բարձրակարգ ծառայություն։ Ձեզ ենք առաջարկում Ձեր նախընտրած ծրագրով պատվերների ընդունման ժամանակի և առաքման մասին տեղեկատվություն։